ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Լոռու մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 08:10-ի սահմաններում BMW մակնիշի 35 VQ 715 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս չպարզված հանգամանքներում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ծառերին:
Վթարի հետևանքով BMW-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային հրշեջ-փրկարարները:
Բախման հետևանքով մեքենայից պոկված դետալները ջարդել են հարևանությամբ գտնվող տան պատի ապակիները. Վնասվել է նաև վթարի հարևանությամբ կայանված մեկ այլ ավտոմեքենա:
Մարտունիում մի ամբողջ ընտանիք է հիվանդանոց տեղափոխվել. տուժածներից մեկը 4 տարեկան է
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը պայմանագրային զինծառայողներ են, իսկ BMW-ն վերածվել է մետաղե ջարդոնի:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: