15:58 08 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD499.37
  • GBP614.92
  • EUR543.06
  • RUB6.62
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2319)
53 0 0

Վթարի հետևանքով վարորդներին և երկու ուղևորներին տեղափոխել են հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հունվարի 4-ին, ժամը 21:54-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Բախվել են «Nissan Teana» (վարորդ՝ Դավիթ Ա., ծնված 1993 թ.) և «BMW» (վարորդ՝ Վարդգես Հ., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Վարորդները և ուղևորներ Գոհար Ա.-ն (ծնված 1989 թ.) և Հովհաննես Ա.-ն (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 կլինիկական հիվանդանոց, այնուհետև վարորդ Վարդգես Հ.-ն տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հատուկ օպերացիա Երևանում. կան բերման ենթարկվածներ

«BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գոհար Ի.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Գործ ունենք կիսագողական բարքերի հետ. Ազոյանը` իրեն ծեծելու դեպքի մասին

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և դադարեցրել վառելիքի (բենզին և յուղ) արտահոսքը:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2319)

Ըստ թեմայի

Ավտոպատահարներ, տուժածներ, նաև` զոհեր. ինչ իրավիճակ է ճանապարհներին Ամանորին
Դանակահարություն Երևանում. նախկին ամուսինը վնասել է 27–ամյա կնոջը
Ծեծել են հայտնի դերասան Հովհաննես Ազոյանին
Թեժ վիճաբանություն Զարթոնքում. հիվանդանոց է դիմել 5 անձ, բերման ենթարկվել` 13–ը
թեգերը:
հիվանդանոց, ուղևոր, վարորդ, վթար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Հայաստան

Գլխավոր թեմաներ