23:21 27 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.49
  • GBP617.20
  • EUR523.13
  • RUB7.28
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2248)
85 0 0

Վթարի պահին վարորդից բացի մեքենայում եղել է հինգ ուղևոր։ Ուղևորներից երեքը դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ 66-ամյա կնոջ ու 7-ամյա երեխայի առողջական վիճակը ծանր է։

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Ժամեր առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ժամը 16:10-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Ոստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը. կա տուժած:

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Ոստան գյուղի վերջնամասում 32-ամյա վարորդ Արմինե Դ.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել ջրատարը:

Վթար Վանաձոր-Սպիտակ-Գյումրի ճանապարհին. 4 տուժածներից 2–ը երեխաներ են

Վթարի պահին մեքենայում եղել է հինգ ուղևոր։ 28-ամյա Մարինե Դ.-ն, 33-ամյա Իրինա Դ.-ն, 29-ամյա Հերիքնազ Դ-ն, 66-ամյա Անուշ Մ.-ն և 7-ամյա Էլիզա Ա.-ն տեղափոխվել են Արտաշատի բուժկենտրոն։

Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո Մարինե, Իրինա և Հերիքնազ Դ-ները դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ 66-ամյա կինն ու 7-ամյա երեխան տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։

Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել. բժշկուհուն հիվանդանոց են տեղափոխել

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2248)

Ըստ թեմայի

Վթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ
Վթար Այնթափում. մոտոցիկլիստի վիճակը ծայրահեղ ծանր է
Վթար «Էրեբունի» թանգարանի մոտ. վարորդը մահացել է
թեգերը:
հիվանդանոց, երեխա, վարորդ, Կին, ավտովթար, վթար

Գլխավոր թեմաներ