03:38 06 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2455)
651 0 0

Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. նա հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Երևանի շենքերից մեկում 19–ամյա աղջիկն ընկել է 7–րդ հարկից և կախված մնացել 6–րդ հարկի լվացքի պարանից։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հունվարի 10-ին, ժամը 17:12-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սուրենյան փողոցի թիվ 3 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբի լվացքի պարանից քաղաքացի է կախված (պարանից բռնված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Քրիստինա-Անի Չ.-ն (ծնված 2000 թ.) գտնվում է 6-րդ հարկի բնակարաններից մեկի լվացքի պարանի երկաթյա կառուցատարի վրա:

Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

«Դու կանխազգում էիր, հրեշտակ». մահացած բորտուղեկցորդուհու լուսանկարը հուզել է մարդկանց

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2455)
թեգերը:
հիվանդանոց, փրկարար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), շենք, աղջիկ, երևանցիներ, Երևան

Գլխավոր թեմաներ