06:36 23 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2237)
93 0 0

Փրկարարներին հաջողվել է խանութ –սրահի պահեստում առաջացած հրդեհը մեկուսացնել և մարել։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Երևանի Նիկողայոս Տիգրանյան փողոցում գտնվող  «ՆԻԿՕ» խանութ-սրահի պահեստում, խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։

«Հունվարի 12-ին, ժամը 05:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, «ՆԻԿՕ» խանութ-սրահի պահեստում,  հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ և հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, ինչպես նաև աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Երևանի կենտրոնում տղամարդը նետվել է 11–րդ հարկից

Տեղում պարզվել է, որ պահեստում (մոտ 250 քմ) այրվում են փայտի թափոններ և թեփ: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ  խմբերը: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է մասնավոր ինժեներական տեխնիկա (մեկ տրակտոր): 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:29-ին, մարվել՝ 11:33-ին:

Դեպքի վայրում իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2237)

Ըստ թեմայի

Դիլիջանի ու Լոռու անտառներն այրվում են. գյուղացիներն ու հրշեջները փորձում են փրկել անտառը
Սարսափելի պատահար Երևանում. կանայք հարվածից շպրտվել են հանդիպակաց գոտի
Ղահրամանյան. «Հունվարի վերջին հնարավոր կլինի տեղեկանալ առաջին տուգանված վարորդների մասին»
Իրանում ավտոբուս է վթարվել. մահացածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան
թեգերը:
հրդեհ, խանութ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Հայաստան

Գլխավոր թեմաներ