13:14 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքը (25)
599 0 0

Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի դիակի մոտ զենք է եղել, որը նրան է պատկանել։ Կրակոցն արձակվել է բերանից։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Hraparak.am–ը գրում է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի մոտ ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել։

«Դեպքից հետո, ոստիկանները, երբ մտել են նրա բնակարան, դիակի զննության ժամանակ դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել։ Իսկ կրակոցն արձակվել է հենց այն զենքից, որը հայտնաբերվել է Կուտոյանի կողքին։ Կրակոցն արձակվել է բերանին»,– հայտնում է կայքը։

Ըստ լրատվամիջոցի` Կուտոյանը վերջին շրջանում բավականին ընկճված էր, իր տեղը չէր գտնում, համարում էր, որ իրական կյանքից կտրվել է:

Հիշեցնենք` Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին:

«Մասիվցի Անդիկից» մինչև ոստիկանի դաժան սպանություն. 2019–ի աղմկահարույց դեպքերը

թեմա:
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքը (25)

Ըստ թեմայի

Երևանում բացահայտվել է 14 տարի առաջ կատարված դաժան սպանությունը
Բանակում սպանությունների և ինքնասպանությունների դեպքերն ավելացել են. ԳՇ պետն ամփոփեց տարին
Երևանում ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի
թեգերը:
Դիակ, Գեորգի Կուտոյան (ԱԱԾ նախկին պետ)

Գլխավոր թեմաներ