09:36 20 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2233)
173 0 0

Մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, մոտ 20 մետր առաջ ընթացել, բախվել երկաթե գովազդային վահանակի սյանն ու մեջտեղից կիսվել։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, կան զոհեր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 18։00-ի սահմաններում Opel Astra մակնիշի 36 GR 394 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 34 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին, մոտ 20 մետր առաջ ընթացել, բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը»,–գրում է կայքը։

Բախման հետևանքով ավտոմեքենան մեջտեղից կիսվել է և շպրտվել տարբեր կողմեր։ Վթարի հետևանքով 2 մարդ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Արտաշատի բժշկական կենտրոն։


Սակայն որոշ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորները վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել են։

Փաստի առթիվՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Օշականցի Գևորիկի «թուրք» ու «կռնատ» եղբայրներին բերման են ենթարկել. տեսանյութ

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։

Կայքը գրում է`դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենայի սեփականատերը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ ավտոմեքենան տանից փախցրել էր նրա 16-ամյա տղան։ Մահացածներից մեկը Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասի բնակիչ՝ 19-ամա Հայկ Սարգսյանն է։

Խոշոր վթար երևանում. «Յաշիկը» տապալել է լուսացույցը. լուսանկարներ

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2233)

Ըստ թեմայի

Խոշոր ավտովթար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին. ուղևորներից մեկը մահացել է
Ողբերգական ավտովթար Հայաստանում. մահացել է պատգամավորի հայրը
Անօգուտ օրենք, թե ավտովթարների կանխում. ո՞ր դեպքում բալային համակարգն ավելի օգտակար կլինի
թեգերը:
տղա, հիվանդանոց, Արարատի մարզ, Զոհ, ավտովթար, վթար

Գլխավոր թեմաներ