15:12 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Պապոյանը նշել է, որ գողացված պայուսակի մեջ եղել են անձնական փաստաթղթեր։ Նա արդեն կատարվածի մասին տեղեկացրել է իրավապահ մարմիններին։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի–Sputnik. Անհայտ անձը կամ անձինք այսօր կոտրել են ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ավտոմեքենայի ապակին ու գողացել նրա պայուսակը։ Պապոյանը լուսանկար է հրապարակել Facebook–ի իր էջում, որում երևում է կոտրված ապակիով ավտոմեքենան։

«Հուսով եմ սա անողներն ու մեքենայի միջից պայուսակս գողացողները, որի մեջ կային անձնական փաստաթղթեր, շուտափույթ կբացահայտվեն»,– լուսանկարին կից գրել է պատգամավորը։

Գևորգ Պապոյանը նշել է, որ կատարվածի մասին արդեն տեղեկացրել է Ոստիկանությանը։

20 պատգամավոր որոշել են դու՞րս գալ «Իմ քայլից». լուրը Փաշինյանին է հասել. «Ժողովուրդ»

Հիշեցնենք, որ  2019 թվականին Գևորգ Պապոյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել էր, որ մինչև 2007 թվականը «ֆիկտիվ» անդամակցել է ՀՀԿ–ին, իսկ մինչև 2012 թվականը` համակրել Լևոն Տեր–Պետրոսյանի գաղափարնեըին։ Լրատվամիջոցի այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ հիմա էլ նա ՔՊ–ին է «ֆիկտիվ» անդամակցում, Պապոյանը պատասխանել էր, որ ՔՊ անդամ դառնալու դիմումի մեջ իր ցանկության մասին մեծատառերով է գրված։

Ըստ թեմայի

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ գրեթե նույն հատվածում 2 ցնցում է եղել
Տեղին չէր նման օրակարգով ԱԺ լսումներ անցկացնել, քանի որ կոնկրետ փաստաթուղթ չկար. Մելիքյան
Ողբերգական ավտովթար Երևանի կենտրոնում. 24-ամյա վարորդը մահացել է
թեգերը:
պայուսակ, «Իմ քայլը» խմբակցություն, Գևորգ Պապոյան, Պատգամավոր, ավտոմեքենա, ԱԺ

Գլխավոր թեմաներ