10:24 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.02
  • GBP598.37
  • EUR536.78
  • RUB6.92
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2449)
161 0 0

Դեպքի վայրում այս պահին հրշեջ–փրկարարական 4 մարտական հաշվարկ է աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի–Sputnik. Քիչ առաջ հրդեհ է բռնկել Երևանի Արշակունյաց պողոտա 2 հասցեում գտնվող մամուլի շենքում։ Շենքում տեղակայված գրասենյակներից մեկի աշխատակիցը Sputnik Արմենիային լուսանկար է տրամադրել, որում երևում է հրդեհի խիտ ծուխը։

Пожар в Доме печатии
© Sputnik / Stringer
Հրդեհ մամուլի շենքում

Դեպքի վայրում այս պահին հրշեջ–փրկարարական 4 մարտական հաշվարկ է աշխատում։ Շենքում գտնվող աշխատակիցները տարհանվում են։

Пожар в Доме печатии
© Sputnik / Stringer
Հրդեհ` Երևանի մամուլի շենքում

Կոտրել են պատգամավոր Գևորգ Պապոյանի մեքենայի ապակին ու գողացել նրա պայուսակը

«Այս պահին կանգնած ենք փողոցում։ Մենք տեսել ենք ծուխ 6-րդ հարկում։ Աստիճաններով իջնելիս ծուխն ամենուր էր»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է ականատեսը։ Նրա խոսքով` այս պահին տարհանումն ավարտված է, բոլոր աշխատակիցներն արդեն դրսում են։

Пожар в Доме печатии
© Photo : Liana Azoyan
Հրդեհ` Երևանի մամուլի շենքում

Նշենք, որ մամուլի շենքում գործում են մի շարք լրատվամիջոցների խմբագրություններ, ինչպես նաև տասնյակ այլ գրասենյակներ։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2449)

Ըստ թեմայի

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ գրեթե նույն հատվածում 2 ցնցում է եղել
Ողբերգական ավտովթար Երևանի կենտրոնում. 24-ամյա վարորդը մահացել է
Կուտոյանն ուզե՞լ է ընդհատել ուսումը դրսում և միանալ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմին. ԶԼՄ
թեգերը:
փրկարար, հրշեջ, ԶԼՄ, Երևան, հրդեհ

Գլխավոր թեմաներ