11:52 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)
13110

Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել են նաև բախված մեքենաների ուղևորները։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի է ունեցել վթար–վրաերթ, կան տուժածներ։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Վթարի մասին ահազանգն ԱԻՆ–ում ստացել են հունվարի 27-ին, ժամը 21:21-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Բագրատ Հ., ծնված 1967 թ.) և «Kia Rio» (վարորդ` Արսեն Ս., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Kia Rio» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Մարիամ Ս.-ին (ծնված 1954 թ.) և Անուշ Զ.-ին (ծնված 1984 թ.)»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Երևանում BMW X5-ի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան մի տղամարդու

Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

ՃՏՊ-ի հետևանքով տուժել են նաև «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Սիրան Ղ.-ն (ծնված 1977 թ.) և «Kia Rio» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լիաննա Գ.-ն (ծնված 1987 թ.): Վերջիններիս շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Հրազդանում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել 30–ամյա կնոջն ու փախել

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)

Ըստ թեմայի

Վրաերթ Երևանում. բժիշկները պայքարում են 50–ամյա կնոջ կյանքը փրկելու համար
Երևանում անչափահաս է վրաերթի ենթարկվել
Գյումրիում վրաերթի են ենթարկել 13–ամյա աղջկա
Վրաերթի հերթական դեպքը Երևանում. կինը տեղում մահացել է
Սարսափելի դեպք Երևանում. բեռնատարը վրաերթի է ենթարկել 11–ամյա դպրոցականին
թեգերը:
Կին, Վրաերթ, հիվանդանոց, Տուժածներ, Երևան, ավտովթար, վթար

Գլխավոր թեմաներ