15:24 08 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD499.37
  • GBP614.92
  • EUR543.06
  • RUB6.62
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2319)
56201

Դիմակավորված անձինք դանակի և զենքի սպառնալիքով «Հայփոստի» աշխատակցի մոտից հափշտակել են գումար, ապա դիմել փախուստի։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Այսօր ավազակային հարձակում է տեղի ունեցել «Հայփոստի» բաժանմունքներից մեկի վրա։ Sputnik Արմենիային ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ դիմակավորված հարձակման մասին ահազանգը ստացվել է 17:13-ի սահմաններում։

«Հարձակումը տեղի է ունեցել Սեբաստիա 27 հասցեում գործող «Հայփոստ–65» մասնաճյուղի վրա։ Դեպքի վայրում այժմ օպերատիվ–քննչական խումբն է աշխատում»,–հայտնեցին ոստիկանությունից։

Sputnik Արմենիայի տվյալներով` հարձակում կատարողները երկուսն են եղել՝ մեկը դանակով զինված, մյուսը` զենքին նմանվող առարկայով։ Նրանք դանակի ու զենքի սպառնալիքով աշխատակցի մոտից հափշտակել են գումար, ապա դիմել փախուստի: Դեպքի վայրում է նաև Երևանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը։ Տուժածներ չկան։

Կոստանյանը սպասում է Փաշինյանի պատասխանին. «Գալիս եմ ամեն ինչ հրապարակային ներկայացնելու»

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2319)

Ըստ թեմայի

ORSIS–ի աղմկահարույց գործում արծարծվում է պաշտպանության փոխնախարարի անունը
Ինչո՞ւ են ձերբակալել Հովհաննիսյանին և Քուշիտաշվիլուն. փաստաբանը պարզաբանումներ է տվել
Գյումրու նախկին քաղաքապետին կհրավիրեն հարցաքննության
թեգերը:
գողություն, փող, դանակ, Զենք, տղամարդ, ՀայՓոստ, ավազակային հարձակում, ՀՀ Ոստիկանություն, Երևան

Գլխավոր թեմաներ