ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի –Sputnik. Երևանի Գ. Մահարու փողոցի վրա գործող «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանից գողացել են 1 մլն 110 հազար դրամ: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 15-ին։
Ոստիկանության էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ, 51-ամյա Ա.Ա.-ն և հայտնել գողության մասին` նշելով թե ում է կասկածում։
Նա իրավապահներին հայտնել է, որ ինքն աշխատում է «Ֆլեշ» ՍՊԸ-ում՝ որպես բենզալցակայանի վարիչ, իսկ կասկածյալը մշտական բնակության վայր չունի և նշված բենզալցակայանում աշխատել է որպես լիցքավորող:
Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: