07:17 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2312)
166601

Վթարի հետևանքով մեկ մարդ տեղում է մահացել, իսկ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 2–ը` հիվանդանոցում։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Այսօր` փետրվարի 24-ին, խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Կա 3 զոհ։ 

Sputnik Արմենիայի տեղեկություններով`Այգեձոր գյուղում բախվել են «Վազ 2107» մակնիշի մարդատար ավտոմեքենան ու «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը։ Մարդատար մեքենայի սրահում եղել է մի ամբողջ ընտանիք՝ 8 հոգի։

Ցավոք, նրանցից երեքը (մեկ տղամարդ, երկու կին) մահացել են, մյուսները ծանր վիճակում տեղափոխվել են Բերդ քաղաքի հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարում եմ նրանց կյանքի համար։

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ սանավիացիայի ուղղաթիռը մեկնում է Տավուշ վիրավորներին Երևան տեղափոխելու համար։ Տեղում աշխատում են Քննչական կոմիտեի և ոստիկանության ծառայողներ, որոնք պարզում են վթարի ենթարկվածների ինքնությունը։

Շղթայական վթար Զովունիում. բախվել են 2 գազել, 4 մարդատար մեքենա, կան վիրավորներ

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Дорожно-транспортное происшествие в Тавуше (24 февраля 2020). Айгедзор
© Sputnik / Stringer
ՄԱԶ մակնիշի վերամբարձ կռունկը

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ փետրվարի 24-ին, ժամը 12:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեձոր ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կան զոհեր և տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատը:

Ողբերգական վթար Արագյուղ-Եղվարդ ճանապարհին. BMW-ի 28-ամյա վարորդը տեղում մահացել է

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2312)
թեգերը:
հիվանդանոց, Զոհ, Մահ, ընտանիք, Տավուշ, ավտովթար, վթար

Գլխավոր թեմաներ