03:56 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2319)
2053 0 0

Իրավապահներին դեռ չի հաջողվել զրուցել ծննդկանի հետ, քանի որ նա ֆիզիկապես չի կարողացել ներկայացնել կատարվածի մանրամասները։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի –Sputnik. Գյումրիում այսօր շտապօգնության խումբը ահազանգով մեկնել է Ղանդիլյան փողոցի բնակարաններից մեկը, որպեսզի օգնություն ցույց տա մոտ 35 տարեկան մի ծննդկանի։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ բժիշկները տեղում պարզել են, որ կինը տնային պայմաններում ծննդաբերել է։ Արական սեռի պտուղը մահացած է եղել։ Կնոջն անմիջապես տեղափոխել են Գյումրու Ավստրիական մոր և մանկան հիվանդանոց։

Բժշկական միջամտության արդյունքում կնոջ արգանդից դուրս է բերվել արական սեռի ևս մեկ պտուղ, որը նույնպես մահացած է եղել։ Հիվանդանոց են եկել իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, որոնք պարզում են տեղի ունեցած ողբերգական դեպքի մանրամասները։

Հայաստանը պատրա՞ստ է դիմագրավել կորոնավիրուսին. ինչ է արվում վտանգը կանխելու համար

Ըստ որոշ լուրերի՝ իրավապահներին դեռ չի հաջողվել զրուցել կնոջ հետ, քանի որ նա ֆիզիկապես չի կարողացել ներկայացնել կատարվածի մանրամասները։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2319)

Ըստ թեմայի

Ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի Կոթի գյուղի վրա
Իրանում գտնվող ՀՀ 82 քաղաքացիները տեղափոխվել են Երևան
Կորոնավիրուսի բռնկում Իրանում. խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը
թեգերը:
Մահ, նորածին, երեխա, ծննդատուն, Կին, Գյումրի

Գլխավոր թեմաներ