11:41 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
179 0 0

Մոլդովական փողոցի շենքերից մեկում պոկված վերելակից փրկարարները դուրս են բերել երիտասարդ տղամարդուն։

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Երևանի շենքերից մեկում վերելակ է պոկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այսօր` ժամը 16:29-ին, ահազանգ է ստացել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/6 շենքի վերելակն ընկել է. ներսում տուժած կա»,– նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի վայր մեկնած փրկարարները վերելակից դուրս են բերել 36-ամյա Արտյոմ Պ.-ին։ Երիտասարդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ տղամարդու մոտ առկա է սրունքի բաց կոտրվածք, նա գանգատվում է կոնքի և ոտնաթաթի ցավից։

Ինչու են երևանյան վերելակներն ավելի հաճախ խափանվում. ԱԻՆ–ն ունի հարցի պատասխանը

Նրա խոսքով` երիտասարդի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Այլ մանրամասներ հայտնի չեն, քանի որ ներկա պահին հետազոտություններ են անցկացվում։

Երևան վարչական շրջաններում նոր վերելակներ են գործարկվել

Ըստ թեմայի

Դավթաշենի ռեստորաններից մեկում զինված անձը կրակոցներ է արձակել. տեսանյութ
Ողբերգական դեպք Գյումրիում. կինը տանը զույգ որդի է ունեցել, նրանք մահացած են ծնվել
Ողբերգական վթար Արարատի մարզում. «06»-ի վարորդի մարմինը դուրս է ընկել մեքենայից
թեգերը:
Երևան, վերելակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ