04:05 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2796)
753 0 0

Այրվել է տան գույքը, կոտրվել է հարևան բնակարաններից մեկի հյուրասենյակի ապակին: Հրդեհը մարելու համար 3 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում այսօր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 09:52-ին:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:25-ին, մարվել՝ 14:26–ին:

Այրվել է տան գույքն ամբողջությամբ, ինչպես նաև մուտքում եղած կենցաղային իրերը, կոտրվել է հարևան բնակարաններից մեկի հյուրասենյակի ապակին: Բնակիչ Մանե Ս.-ն (2019 թ.) հոսպիտալացվել է:

Դանակահարություն Երևանում. 19 և 25–ամյա տղաներին հիվանդանոց են տեղափոխել

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար:

Երևանում կանխվել է 25–ամյա կնոջ ինքնասպանության փորձը

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2796)

Ըստ թեմայի

Անհետ կորած կնոջ դին փրկարարները դուրս են բերել Հրազդանի լճակից
Վթար «Երևան մոլի» մոտակայքում․ տուժածներից երկուսն անչափահաս են
Դաժան սպանություն Գեղարքունիքում. զինված տղամարդը տանտիրոջը կացնահարել է իր իսկ տան մեջ
թեգերը:
երեխա, հրդեհ, Չարենցավան, Հայաստան

Գլխավոր թեմաներ