13:19 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2447)
349 0 0

Տուժածները Երևանի բնակիչներ են: Նրանց ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Երեկ՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց Mercedes մակնիշի 36 PA 009 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին, այնուհետև էլեկտրասյանը: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Երևանի բնակիչներ՝ 41-ամյա Վահագն Սահակյանն ու 45-ամյա Իշխան Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

11-րդ հարկից ընկած տղաների հայրը գործարար է․մանրամասներ Մոսկվայի սարսափելի ողբերգությունից

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2447)

Ըստ թեմայի

Խոշոր վթար Հրազդան-Հանքավան ճանապարհին․ կա 1 զոհ և 4 վիրավոր
Խոշոր վթար Երևանում․ վիրավորներից երկուսը երեխաներ են
Ողբերգական վթար Հրազդան-Հանքավան ճանապարհին. վարորդներից մեկը 28, մյուսը՝ 81 տարեկան էր
Խոշոր վթար Երևանի մերձակայքում. բախվել են Գագիկ Ծառուկյանի «Maybach»-ն  ու «06»-ը
թեգերը:
Երևան, վարորդ, հիվանդանոց, վթար, Հայաստան

Գլխավոր թեմաներ