16:47 14 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD516.99
  • GBP728.44
  • EUR626.18
  • RUB7.15
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2931)
11180 0 0

Հարևանների խոսքով` տղամարդն ամուսնալուծված էր, իր երկու զավակների հետ ապրում էր Երևանի ՀԱԹ թաղամասում։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Երևանում տղամարդն իր 8 և 5 տարեկան երեխաներին նետել է շենքի 9–րդ հարկի պատուհանից, ապա ինքն է նետվել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, մայիսի 5-ին, ժամը 08:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Գրկել է աղջկան ու նետվել. հարևանները պատմում են երևանյան սարսափելի դեպքի մանրամասները

Shamshyan.com-ի տեղեկություններով` դեպքի վայր հասած ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի և 5-ամյա աղջնակի դիերը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ պատմել են, որ հայրը երեխաների հետ բնակվում էր 92 շենքի 9-րդ հարկում, նա ամուսնալուծված էր։ Ըստ նրանց տեղեկությունների՝ հայրը երեխաներին գցել է պատուհանից, իսկ հետո իրեն է նետել:

Դեպքի պահին կինն էլ է տանը եղել. մանրամասներ Երևանում գրանցված սարսափելի միջադեպից

Այս պահին դեպքի վայրում աշխատում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2931)
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), երեխա, հայր, ինքնասպանություն, Սպանություն, Երևան

Գլխավոր թեմաներ