15:23 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2447)
131 0 0

Ավտովթարի հետևանքով 4 մարդ վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Վայոց Ձորում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, մայիսի 10-ին, ժամը 14:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի  մարզի Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 100-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21099» մակնիշի (վարորդ՝ Հայրապետ Բ․, ծնված 1969 թ.) և «Ford» մակնիշի (վարորդ՝ Սերգո Մ․, ծնված 1986 թ.) ավտոմեքենաները։ ՃՏՊ-ի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները 45–ամյան Մերի Ղ.-ն, 23-ամյա Սոնա Հ.-ն և 21-ամյա Ստեփան Բ.-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ։

Փրկարարները Սերգո Մ․-ին մոտեցրել են քաղաքացիական ավտոմեքենային, վերջինս տեղի ուժերով տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, Սոնա Հ․-ի և Մերի Ղ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ստեփան Բ․-ինը՝ ծայրահեղ ծանր, Հայրապետ Բ․-ն գիտակցության չգալով մահացել է։

Տավուշում լարված իրավիճակ է. գյուղացիները նախկին պատգամավորի դեմ են դուրս եկել

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, տեղափոխել ավտոքարշակի վրա և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2447)
թեգերը:
Վիրավոր, Զոհ, ավտովթար, Վայոց Ձոր

Գլխավոր թեմաներ