19:35 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2450)
422 0 0

Տևական ժամանակ է` քաղաքացու որոնողական աշխատանքներն ավարտվում են անարդյունք։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Սևանա լճում փրկարարների որոնողական աշխատանքները կրկին արդյունք չեն տվել, թերակղզու մոտակայքում կորած քաղաքացուն չեն կարողացել գտնել։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր` մայիսի 18-ին, ժամը 10։37-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «9-րդ ալիք» լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Քաղաքացու որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք

Ապրիլի 27-ին, ժամը 10:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն էր ստացել, որ Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը։ Լճում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար նշված վայր էին մեկնել երկու մարտական հաշվարկ: Սակայն ժամեր անց որոնողական աշխատանքները դադարեցվել էին, ջրահեղձված քաղաքացի չէր հայտնաբերվել։

Էջմիածնում մեկ անձի սպանած, մյուսին՝ դանակահարած 45-ամյա տղամարդը կալանավորվել է

ԱԻՆ–ի տվյալներով՝ հայտնաբերված ավտոմեքենան ու իրերը պատկանում են Աբովյան քաղաքի բնակիչ, 32-ամյա Վոլոդյա Վ.-ին։

Որոնողական աշխատանքները լճում ( մասնավորապես «9-րդ ալիք» լողափի տարածքում) շարունակվել են ապրիլի 29-ից մայիսի 5-ը, այնուհետև վերսկսվել են մայիսի 13-ին և 15–ին։ Դրանք ևս անարդյունք են ավարտվել։

Ողբերգական վթար Արարատի մարզում․ «Opel»-ի 47-ամյա վարորդը մահացել է

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2450)

Ըստ թեմայի

Ջրամբարում հայտնաբերվել է օրեր առաջ կորած 75-ամյա քաղաքացու դին
Ողբերգական դեպք Գեղարքունիքում. հողաշերտը փլուզվել է հոր և որդիների վրա․ հայրը մահացել է
Աղստև գետն ընկած մեքենան հայտնաբերվել է․ փրկարարները դուրս են բերել 41-ամյա վարորդի դին
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), տղամարդ, Սևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ