14:26 15 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.62
  • GBP607.90
  • EUR551.66
  • RUB6.82
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2556)
194 0 0

Տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենա․ ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ և 3 տուժած։ Տեղեկությունը հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

«Մայիսի 20-ին, ժամը 16:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվում է ավտոմեքենա»,-գրում է կայքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է «Մազդա» մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։06-ին, մարվել՝ 17։16-ին։

Հայաստանում կորոնավիրուսից երեք տղամարդ է մահացել

Ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ և 3 տուժած։

Տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ-ում։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2556)
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հիվանդանոց, Վիրավոր, Զոհ, հրդեհ, ավտոմեքենա, Էջմիածին

Գլխավոր թեմաներ