11:04 07 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2457)
337 0 0

65–ամյա վարորդն ավտոմեքենան վերանորոգելու նպատակով կայանել է ճանապարհի աջակողմյան հատվածում, սակայն բեռնատարը սկսել է ինքնուրույն ընթանալ։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Երեկ՝ մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Բեռնատար ավտոմեքենայի անվադողի տակ մարդ է ընկել ու մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` ժամը 11։30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Ռոստոմ Հ-ն Մեղրի-Երևան ավտոճանապարհի 130.5 կմ հատվածում իր կողմից շահագործվող Renault Magnum 420 մակնիշի 33 ԼP 279 համարանիշի ավտոմեքենան վերանորոգելու նպատակով կայանել է ճանապարհի աջակողմյան հատվածում, ապա դուրս եկել ավտոմեքենայի սրահից։

Ավտոմեքենան, սակայն, սկսել է ինքնուրույն ընթանալ, և երբ արգելակելու նպատակով Ռոստոմ Հ-ն փորձել է մուտք գործել ավտոմեքենայի սրահ, սայթաքել, ընկել է ավտոմեքենայի անվադողի տակ, որից հետո մարմնական վնասվածքներով նրան տեղափոխել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Հիվանդանոցում նա ժամեր անց մահացել է առանց գիտակցության գալու։

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. BMW–ի վարորդը տեղում մահացել է

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2457)

Ըստ թեմայի

Ահասարսուռ դեպք Երևանում. տղամարդու գլուխը մնացել է մեքենայի սեղմակի տակ ու կտրվել
Ինչպե՞ս է բեռնատարը հայտնվել երկաթգծի վրա․ Գրձելյանը՝ անպատասխանատու վարորդի մասին
Աղբատարի մեջ հայտնված գլխատված տղամարդու գործընկերը չհեռանալու ստորագրություն է տվել
թեգերը:
վարորդ, Սյունիքի մարզ, Սյունիք, Դժբախտ պատահար, վթար

Գլխավոր թեմաներ