01:50 26 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2931)
34901

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վիճաբանության մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Երևանում ծեծել են «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր-անդամ ներկայացող Հայկ Ստեփանյանին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Հունիսի 21-ին, Ժամը 22։40-ին Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Տիչինայի փողոցում 40 հոգով իրեն ծեծի են ենթարկել, մեկնել է օպերատիվ խումբ, գործը փոխանցվել է քննչականին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։30-ի սահմաններում Տիչինայի փողոցի թիվ 81 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Հ. Ստեփանյանի և անհայտ անձանց միջև, որի ժամանակ, ըստ Հ. Ստեփանյանի հայտարարության, այդ անձինք ձեռքերով և մահակներով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև իր վարած Toyօta Camry մակնիշի 65 GM 999 համարանիշի ավտոմեքենային։

Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են վիճաբանության մասնակիցներից մի քանիսի ինքնությունը։

Հայրապետյանն ու իր որդին «Հարսնաքարի» տնօրենին 24 օր փակի տակ են պահել, ծեծել. տեսանյութ

Երևանի բնակիչներ՝ 30-ամյա Գոռ Բ-ն, 32-ամյա Աբգար Պ-ն, 31-ամյա Վահե Ն-ն և 33-ամյա Արտաշես Գ-ն, ինքնակամ ներկայացել են ոստիկանության Մալաթիայի բաժին։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վիճաբանության մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ «բիտա», 1 հատ փայտե մահակ, որը հետաքննիչն առգրավել է։

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրասատվում։

Մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ. ՀՔԾ-ն՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2931)

Ըստ թեմայի

«Քեզ նոր կյանք». Գյումրիում ծեծված 13-ամյա Նազելին 3 ամիս անց դուրս գրվեց հիվանդանոցից
«Ինձ լավ ծեծում էին, բայց ես մնացի կրկեսում». բացառիկ հարցազրույց Միխայիլ Բաղդասարովի հետ
«Չեմ ուզում գնալ հիվանդանոցից». Գյումրիում ծեծված 13-ամյա Նազելին արդեն լավացել է
«Հիմա պետք է «սպեցնազ» հանեմ, ծեծուջարդ անե՞մ, որ կարգուկանոն պահպանեմ». Փաշինյան
թեգերը:
Ոստիկանություն, ծեծ, Հայաստան

Գլխավոր թեմաներ