22:14 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2518)
105 0 0

Վարկածներից մեկի համաձայն` թալանողը կամ թալանողները իմացել են, որ տուժածները տան չեն։ Իմացել են նաև գողոնի տեղը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Երևանի Նուբարաշեն 11 փողոցի շենքերից մեկի բնակարանում գողություն է կատարվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` հունիսի 23-ին, ժամը 17։00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են բնակարանի դուռը, մտել տուն և ննջարանից ու մեկ այլ սենյակից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր։

Տանտիրոջը պատճառվել է մոտ 20 հազար դոլարի վնաս։ Վարկածներից մեկն այն է, որ տունը թալանողը կամ թալանողները լավ իմացել են տուժածների՝ տանից բացակայելու մասին և իմացել են նաև, թե որտեղ է գտնվում գողոնը։

Պայթյուն Ուրցաձոր գյուղում․ նախնական տվյալներով` մի կին է մահացել

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ։

Ողբերգական դեպք Վանաձորում. լճից 44–ամյա կնոջ դիակ են դուրս բերել

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2518)

Ըստ թեմայի

Շենգավիթի կրակոցների հետքերով. սպանության մեջ կասկածվող տղամարդուն կալանավորել են
Ողբերգական դեպք Գյումրիում. 8-րդ հարկից մի կին է ընկել
40 հոգով ծեծել են «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամ Հայկ Ստեփանյանին
թեգերը:
Երևան, գողություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ