10:04 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
1066 0 0

Զինծառայողի մահվան փաստով Հարավային ռազմական օկրուգի հրամանատարությունը Հայաստանի իրավապահ մարմինների հետ համատեղ քննություն է իրականացնում։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի դին այսօր հայտնաբերվել է Գյումրու բնակարաններից մեկում։

Նրա մահվան պատճառներում կրիմինալ տարրեր չկան: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատնից։ Ըստ դեսպանության` մահվան պատճառը, ամենայն հավանականությամբ, նյարդային խնդիրներ են եղել։

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Հայաստանում ռուս զինվորականի մահվանից հետո Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգը Հայաստանի իրավապահների հետ սկսել է համատեղ քննություն իրականացնել։

Հարավային ռազմական օկրուգի ներկայացուցչի խոսքով` ռուս զինծառայողի մարմինը հայտնաբերել են տեղի իրավապահները` Գյումրիի տներից մեկում։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը Sputnik Արմենիային հայտնեց` Գյումրու ռուսական ռազմաբազայի մահացած զինծառայողը պայմանագրային էր։ Նրա խոսքով` այս պահին դեպքի վայրում աշխատում են քննչական կոմիտեի` Շիրակի մարզային վարչության հետաքննիչները։ Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Ըստ Shamshyan.com–ի` զոհվածը Ռուսաստանի 20-ամյա քաղաքացի է։ Նրա մարմինը հայտնաբերվել է ննջարանում, տեղում նաև նամակ է եղել: Sputnik Արմենիայի տեղեկություններով`դժբախտ պատահարի առիթն անպատասխան սերն է։

թեգերը:
բնակարան, ինքնասպանություն, Դիակ, զինծառայող, Գյումրու 102–րդ ռազմաբազա

Գլխավոր թեմաներ