06:11 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2776)
366 0 0

Ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը վերադառնում էր դեպքի վայրից, երբ «Արևիկ» հանգստի գոտու մոտակայքում նկատեց ջրահեղձվող քաղաքացու։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Սևանա լճում ջրափրկարարներին հաջողվել է 31-ամյա տղամարդուն փրկել խեղդվելուց։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հուլիսի 5-ին, ժամը 18։16-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը դեպքի վայրից վերադառնալիս «Արևիկ» հանգստի գոտու մոտակայքում նկատել է ջրահեղձվող քաղաքացու։

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Սևադա Խ․-ին (ծնված 1989 թ.)։

Հիշեցնենք, որ հունիսի 10–ին Սևանա լճում 16–ամյա 2 պատանի էին ջրահեղձ եղել։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2776)
թեգերը:
փրկարար, Սևանա լիճ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)

Գլխավոր թեմաներ