18:09 14 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2931)
407 0 0

Մեկ տարեկան տղայի կյանքի համար պայքարում են «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկները։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Երևանի Ավան Առինջ թաղամասում մեկ տարեկան երեխան ընկել է 4–րդ հարկի պատուհանից։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 18-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով։

Այդ օրը, ժամը 10։50-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը և պարզել, որ երեխան տեղափոխվել է Ավան-Առինջ թաղամասից։

Նա 4-րդ հարկի իրենց բնակարանի պատուհանից անզգուշաբար ընկել է։ Երեխան 1 տարեկան տղա է։ Նրա կյանքի համար պայքարում են «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկները։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2931)

Ըստ թեմայի

Զարհուրելի սպանություն Վանաձորում. որդին սպանել է մորը, մասնատել նրա մարմինը և այրել
Իրանում մահապատժի են ենթարկել գեներալ Սոլեյմանիի մասին տվյալներ փոխանցած լրտեսին
«ՎՏԲ-Հայաստան» բանկի Արմավիրի մասնաճյուղում ռումբ չի հայտնաբերվել
թեգերը:
պատուհան, հիվանդանոց, շենք, երեխա, Երևան

Գլխավոր թեմաներ