14:30 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)
1850 0 0

Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածը Նորատուս գյուղի բնակիչ է։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ BMW մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորակում, 30–ամյա վարորդը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Այսօր` ժամը 07։40-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 79 կմ հատվածում՝ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, ձորակում, գլխիվայր շրջված BMW մակնիշի ավտոմեքենա կա։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու ոստիկանները գլխիվայր շրջված BMW-ից մոտ 60 մետր հեռավորության վրա հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի»,–գրում է կայքը։

Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածը Նորատուս գյուղի բնակիչ Նարեկ Հովհաննիսյանն է։

Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարվում։

Երևանում բախվել են Mercedes–ն ու Skoda–ն. վիրավորների վիճակը ծանր է

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)

Ըստ թեմայի

Ողբերգական վթար Տավուշում. եղբայրներից մեկին դուրս են բերել տրակտորի տակից, մյուսին՝ միջից
Վիրահատված քաղաքացուն Կապանից Երևան տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել
Սարսափելի պատահար Երևանում. կանայք հարվածից շպրտվել են հանդիպակաց գոտի
թեգերը:
Երիտասարդ, վարորդ, Մահ, Գեղարքունիքի մարզ, ավտովթար, վթար

Գլխավոր թեմաներ