13:04 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)
7401

Փրկարարները մարել են տան և դրա հարևանությամբ բռնկված ու տարածված կրակը և տղամարդու դի են են հայտնաբերել։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Արարատի մարզի Ոստան գյուղի տներից մեկի տարածքում 66–ամյա տղամարդու դիակ է հայտնաբերվել։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 27-ին, ժամը 15։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ գյուղի Երևանյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:37-ին, մարվել` 15։44-ին․ հրդեհի օջախում հրշեջ-փրկարարները հայտնաբերել են Մարտին Պ․-ի (ծնված 1954 թ.) դին:

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ Մարտին Պ–ն որոշել է այրել իր տան չոր խոտը, կրակը հասել է հարևանի տարածք, նա փորձել է մարել նաև այդ կրակը, բայց ծխախեղդ է եղել, մարմնի որոշ հատվածներն էլ այրվել են։

Ջրավազանում 16 տարեկան տղա է խեղդվել. ՀՀ ԱԻՆ

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)

Ըստ թեմայի

Դանակահարություն Էրեբունիում. երկու երիտասարդ կրծքավանդակի վնասվածքով հիվանդանոցում են
Կարբի գյուղի տներից մեկում գազի արտահոսք ու հրդեհ է գրանցվել. վիրավորների թվում երեխա կա
Վրաերթ Կոմիտասի պողոտայում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Դիակ, տղամարդ, հրդեհ, Հայաստան

Գլխավոր թեմաներ