13:04 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)
104 0 0

Ավտոմեքենայում բռնկված հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ 7-ամյա երեխայի վիճակը` ծանր։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան Երևանում ավտոտնակում կայանած մի մեքենայում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 3 մարդ, այդ թվում` մեկ երեխա է հոսպիտալացվել։

«Հուլիսի 27-ին, ժամը 21։04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուս փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։ Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում տեղի է ունեցել գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկումով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ջրվեժում «Mercedes» է ընկել լողավազանը. կան տուժածներ

Մեքենայում բռնկված հրդեհի հետևանքով Արմեն Ս․-ն (ծնված 2013 թ․) հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր։ Բացի այդ, Յուրա Ս․-ն (ծնված 1981 թ․) և Սերգեյ Մ․-ն (ծնված 1984 թ․) հոսպիտալացվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։32-ին, մարվել՝ 21։34-ին։ Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը, ջերմահարվել՝ թափարգելը։

Կարբի գյուղի տներից մեկում գազի արտահոսք ու հրդեհ է գրանցվել. վիրավորների թվում երեխա կա

 

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)

Ըստ թեմայի

Ջրավազանում 16 տարեկան տղա է խեղդվել. ՀՀ ԱԻՆ
Դանակահարություն Էրեբունիում. երկու երիտասարդ կրծքավանդակի վնասվածքով հիվանդանոցում են
Ողբերգական դեպք Հայաստանում. չոր խոտն այրելու հետևանքով տղամարդ է մահացել
թեգերը:
երեխա, ավտոմեքենա, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ