13:29 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
84 0 0

Աշխատակիցներն արագ արձագանքել են, համապատասխան քայլեր ձեռնարկել և ինքնուրույն՝ մինչև հրշեջների դեպքի վայր հասնելը, մարել կրակը։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Կառավարության գլխավոր մասնաշենքի երկրորդ հարկի մակարդակով անցնող արտաքին լուսավորության լարերը կարճ միացում են ունեցել, արդյունքում՝ փոքրիկ հրդեհ է առաջացել։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ փոխգնդապետ Հրանտ Ճաղարյանը։

Նրա խոսքով՝ ծուխը նկատել են Մելիք Ադամյան փողոցով անցնող քաղաքացիներն ու անմիջապես ահազանագել ԱԻՆ։ Ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է 21:21-ի սահմաններում։

«Վտանգավոր ոչինչ չի եղել։ Բարեբախտաբար, շենքի աշխատակիցներն իրենք էլ շատ արագ արձագանքել են, համապատասխան քայլեր ձեռնարկել և ինքնուրույն՝ մինչև հրշեջների դեպքի վայր հասնելը, կրակմարիչով հանգցրել կրակը»,- մեզ հետ զրույցում նշեց փոխգնդապետն՝ ընդգծելով, որ ամեն ինչ տեղի է ունեցել շենքից դուրս, հետևաբար մարդկային և գույքային վնասներ չկան։

Թերևս միայն վնասվել է մալուխի արտաքին պլաստմասե հատվածը։

Հայաստանում հրդեհավտանգ իրավիճակ է. ԱԻՆ-ը հորդորում է զգոն լինել

Ըստ թեմայի

Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
ՀՀ–ում մոտ 30 նորակոչիկ է վարակվել կորոնավիրուսով. ՊՆ խոսնակ
Վանաձորում տղամարդը սեքսուալ բռնության է ենթարկել 29-ամյա մի կնոջ, ապա փախուստի փորձ արել
թեգերը:
հրշեջ, Երևան, կառավարություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ

Գլխավոր թեմաներ