18:41 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
8838 0 0

Հիվանդանոց տեղափոխվածների մեջ երեխաներ կան, մեկը 6 տարեկան է, մյուսը` 9, երրորդը` 10։ ԱԻՆ–ը լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Երևան-Մեղրի ավտոճանապարհի 68-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի վարչական տարածքում, այսօր առավոտյան բախվել են «Toyota Ipsum» (վարորդ՝ Գագիկ Դ․, ծնված 1987 թ.) և «Hyundai Elantra» (վարորդ՝ Հարություն Հ․, ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել, այնուհետև շտապօգնության ավտոմեքենաներին մոտեցրել վարորդներին և «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Նունե Հ․-ին․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է» ,– նշված է հաղորդագրության մեջ։

Վարորդները հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Դժբախտ դեպք Արարատի մարզում. հոսանքահարված տղամարդու դին իջեցրել են հենասյան վրայից

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արամ Կ․-ն (ծնված 1985 թ.), Արմեն Մ․-ն (ծնված 1992 թ.) և «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արամ Ե․-ն (ծնված 2010 թ.), Արման Ե․-ն (ծնված 2014 թ.), Եվա Գ․-ն (ծնված 2011 թ.), Վարդուհի Ս․-ն (ծնված 1989 թ.) տեղափոխվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Քրոջը գլխատել է սրված երկաթով. ՔԿ–ն սահմռկեցուցիչ դեպքի մանրամասներն է հայտնում

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

1 / 3
Վթար Երևան–Երասխ ճանապարհին

 

Ըստ թեմայի

Երևանում տղամարդ է նետվել շենքից
Երևանում պատուհանից ընկած երեխայի կյանքը փրկել չի հաջողվել
Ավազակային հարձակում «Հայփոստում». տղամարդը սպառնացել է զենքով ու գումար պահանջել
թեգերը:
Մահ, Կին, երեխա, վթար, Հայաստան

Գլխավոր թեմաներ