18:31 27 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2776)
787 0 0

Ջրափրկարարները խեղդված տղամարդու դին հայտնաբերել են ափից մոտ 17 մետր հեռավորության և 2,5 մ խորության վրա։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. ԱԻՆ-ը  հայտնում է, որ փրկարարները Սևանա լճից 30-ամյա քաղաքացու դի են դուրս բերել։

«Օգոստոսի 9-ին ժամը 17։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 19-րդ կմ-ին՝ Եղեգնուտ լողափում, նկատվում է խեղդվող քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ջրափրկարարները ափից մոտ 17 մետր հեռավորությունից և մոտ 2,5 մ խորությունից հանել են Նորայր Մ․-ի (ծնված 1990 թ․) դին։

Այսօր ավելի վաղ փրկարարները Հրազդան գետից դուրս էին բերվել 14-ամյա պատանու դին։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2776)
թեգերը:
Դիակ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), տղա, փրկարար, Սևանա լիճ

Գլխավոր թեմաներ