12:14 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2773)
121 0 0

Հինգ օր կյանքի համար պայքարելուց հետո 29-ամյա երիտասարդը, այդպես էլ ուշքի չգալով, մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 13 Օգոստոս — Sputnik. Օգոստոսի 7–ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 29-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է։ Հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Օգոստոսի 7-ին Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին իրար էին բախվել «Օպել» և «ՎԱԶ-21091» մակնիշի ավտոմեքենաները։

«Օգոստոսի 12-ին հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված «ՎԱԶ-21091-ի» վարորդ, 29-ամյա Գեղամ Խաչատրյանը ժամը 11.30-ի սահմաններում, գիտակցության չգալով, մահացել է»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին իրար էին բախվել «Օպել» և «ՎԱԶ-21091» մակնիշի ավտոմեքենաները։ «ՎԱԶ-21091-ի» 37-ամյա ուղևոր Խորեն Հովհաննիսյանը տեղում մահացել էր, իսկ երկու վարորդները և «Օպելի» 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Քննությունը շարունակվում է:

Երևան-Երասխ ավտոճանապարհին 5 մեքենա բախվել են իրար. կա տուժած

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2773)
թեգերը:
հիվանդանոց, Զոհ, Երիտասարդ, ավտոմեքենա, ավտովթար

Գլխավոր թեմաներ