17:29 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
3054 0 0

Սպանությունը կատարելու կասկածանքով որոնվողը Իրանի քաղաքացի է։ Տեղեկություններ կան, որ նա հատել է հայ-իրանական սահմանը։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ միջոցառումներ, պարզել են օգոստոսի 17-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող ձորում հայտնաբերված սպանված աղջկա ինքնությունը։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 26-ամյա Սաթենիկ Հ․-ն էր։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր։

Սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 32-ամյա Համիդոեզա Սադեֆարադը, որը ժամանակավորապես բնակվել է Աջափնյակ վարչական շրջանում։

Կայքի տեղեկություններով՝ նա արդեն հատել է հայ-իրանական սահմանը։

Հիշեցնենք` օգոստոսի 17-ին` ժամը 15:00-ի սահմանում, ոստիկանները Երևանի Նորք-Մարաշ համայնքում՝ Հովսեփյան փողոցում, երիտասարդ կնոջ դիակ էին հայտնաբերել։ Քննկական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ըստ թեմայի

Տավուշի մարզում պապը փայտով ծեծել է 6 և 4 տարեկան թոռներին. երեխաները հոսպիտալացվել են
Երևանում 10 և 13 տարեկան տղաների են վրաերթի ենթարկել
Շամլուղ քաղաքի բնակիչը գնացել է Լալվար լեռ ու չի վերադարձել
թեգերը:
Սպանություն, Կին, Հայաստան

Գլխավոր թեմաներ