10:13 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
1618 0 0

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Հացիկ գյուղում, տան բակում։ Դեպքի մասին Sputnik Արմենիային մանրամասներ է հայտնել գյուղապետը։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Հացիկ գյուղում։ Հայրը վրաերթի է ենթարկել իր 38-ամյա որդուն։ Լուրը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Այսօր առավոտյան, ժամը 9-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Հացիկ Գյուղում հայրն իրենց բակում «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իր` 1982-ին ծնված որդուն»,–ասացին ոստիկանությունից։ Վրաերթի ենթարկված տղան տեղում մահացել է։

Հացիկ համայնքի ղեկավար Արթուր Եղիազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ դեպքն անզգուշության հետևանք է։

«Առավոտյան հայրը դաշտից տուն է գնացել ու ցանկացել է մեքենան բանկում կայանել։ Իրենց բակն էլ մի փոքր թեք է։ Տղան պատի տակ նստած սուրճ խմելուց է եղել, երբ հայրը մեքենայով բակ է մտել։ Մեքենայի արգելակները չեն աշխատել, հայրն էլ չի կարողացել կառավարել այն»,–ասաց Եղիազարյանը։ Նա հայտնեց, որ հայրն այժմ հոգեբանորեն շատ ծանր վիճակում է։

Փլուզում Մրգաշատ գյուղում. փլատակների տակ մնացած 32-ամյա տղամարդը մահացել է

Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ըստ թեմայի

Խաշթառակի 28-ամյա բնակչուհին ևս ձերբակալվել է իր և եղբոր երեխաներին ծեծելու համար
Արագած լեռը բարձրացած արշավականներից 9–ը չեն կարողացել իջնել. օգնության է հասել ԱԻՆ-ը
Կորոնավիրուսը ևս 6 մարդու կյանք է խլել. ամենաերիտասարդը 51 տարեկան կին է
թեգերը:
ավտովթար, որդի, հայր, գյուղացի, Գյուղ, Արմավիր

Գլխավոր թեմաներ