22:08 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2752)
356 0 0

Հայրը ջրամբարում ձուկ որսալիս նկատել է, որ իր 10-ամյա աղջնակը խեղդվում է։ Ինքնուրույն դուրս է բերել ջրից ու զանգել շտապօգնություն։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Կոտայքի մարզում այսօր 10 տարեկան աղջիկ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 16։13-ին ահազանգ է ստացել, որ Աղբյուրակի ջրամբարը երեխա է ընկել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը երեխան դուրս է բերվել տեղի ուժերով։ Հրազդանի ԲԿ տեղափոխելու ճանապարհին երեխան մահացել է»,– նշված է հաղորդագրության մեջ։

Shamshyan.com–ը որոշ մանրամասներ է հայտնում։ Ըստ կայքի` հայրը գնացել է ջրամբար` ձուկ որսալու, իր հետ է տարել երեխային, մի պահ աղջիկը անհետացել է հոր տեսադաշտից։ Հայրը փնտրել է նրան ու գտել ջրում։ Ինքնուրույն դուրս է բերել ու զանգել շտապօգնություն։

«Հրազդան» ԲԿ–ի անեսթեզիոլոգ–ռեանիմատոլոգ Աշոտ Գալստյանը Sputnik Արմենիային պատմեց, որ հայրը երեխային գրկած հասցրել է հիվանդանոց, տարել են վերակենդանացման բաժանմունք,  բայց երեխան արդեն մահացած է եղել։

«Մենք տեղեկություն էինք ստացել, որ երբ երեխային ջրից հանել են, ողջ է եղել, բայց այդ տեղեկությունը կեղծ էր։ Չի բացառվում, որ հայրը գրկած շարժվել է, իրեն թվացել է` երեխան է շարժվում։  Փաստն այն է, որ այստեղ` հիվանդանոցում, հստակ ախտորոշվել է մահ»,– նշեց նա։

Հայրը հիվանդանոցում ասել է, որ երեխան ընկել է ջուրը, ինքը նետվել է, որ փրկի, բայց չի հասցրել։  

Երեխան Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 10-ամյա Կարինե Հ.-ն էր:

Արտաշատյան խճուղում վրաերթի ենթարկված 14-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2752)

Ըստ թեմայի

Երիտասարդը կալանավորվել է 6-ամյա երեխայի հանդեպ սեքսուալ գործողություններ կատարելու համար
Արմավիրում բախվել են Toyota Vitz–ն ու շտապօգնության մեքենան․ տուժածներից 3–ը երեխաներ են
Ինչ տեսք ունի Վրաստանում միկրոավտոբուսի սարսափելի վթարի վայրը․ տեսանյութ
թեգերը:
Մահ, երեխա, Կոտայք, Հայաստան

Գլխավոր թեմաներ