05:27 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Թունավորում Արմավիրում (15)
163 0 0

Իրավապահները պարզել են, որ տուժածները ձեռք են բերել անհայտ ծագման ալկոհոլային խմիչք, որից էլ թունավորվել են: Բուժօգնության դիմած 5 անձանցից 2-ը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել են:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. «Ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ երեկ ուշ երեկոյան հիվանդանոց տեղափոխված 5 քաղաքացիներից 2-ը մահացել են։

Դեպքի նախաքննությամբ զբաղվում է ՀՀ Քննչական կոմիտեն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով:

ՔԿ–ից հայտնում են, որ 2020թ.–ի օգոստոսի 31-ին «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ից ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Արմավիր քաղաքի Լերմոնտով, Շիրազի և Բաղրամյան փողոցների 5 բնակիչ:

Պարզվել է, որ նրանք ձեռք են բերել անհայտ ծագմամբ ալկոհոլային խմիչք, որի գործածման հետևանքով թունավորվել են: Բուժօգնության դիմած 5 անձանցից 2-ը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել են:

Դժբախտ պատահար Երևանում. մեքենան վթարի է ենթարկվել, երբ վարորդը փորձել է օգնել ուղևորին

Դեպքի նախաքննության ընթացքում դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են ալկոհոլի հոտին նմանվող հեղուկով լցված տարաներ:

Նշենք, որ shamshyan.com կայքի տեղեկություններով, թունավորում են ստացել Արմավիր քաղաքի բանկիչներ՝ 54-ամյա Ալեքսան Ասատրյանը, 53-ամյա Գագիկ Սարգսյանը, 61-ամյա Գագիկ Նիկոլյանը և 58-ամյա Մովսես Հարությունյանը։

Ասատրյանն ու Սարգսյանը մահացել են։

թեմա:
Թունավորում Արմավիրում (15)

Ըստ թեմայի

Թունավորում շմոլ գազից. ընտանիքի 4 երեխաները հիվանդանոցում են
Գազից թունավորում Ապարանում. ընտանիքի երեք երեխաները հիվանդանոցում են
Սննդային թունավորում Արտաշատի դպրոցում. 19 աշակերտ տեղափոխվել են հիվանդանոց
Կրկին գազից թունավորում է եղել, այս անգամ` Վերին Արտաշատում
թեգերը:
թունավորում, հիվանդանոց, Մահ, խմիչք, Արմավիրի մարզ

Գլխավոր թեմաներ