04:04 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Պայթյուն և հրդեհ «Պռոշյանի կոնյակի գործարան»–ի Արմավիրի մասնաճյուղում (10)
561 0 0

4 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ: Տեղեկությունը Facebook-ում կատարած գրառման մեջ հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Արմավիրում խմիչքից մահացածների թիվը հասել է 11-ի, ևս 4–ի վիճակը ծայրահեղ ծանր է

«Տարբեր աստիաճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն»,– հայտնում է նա:

Առողջապահության նախարարությունից խոստանում են առաջիկայում տրամադրել նաև լրացուցիչ տեղեկատվություն:

Դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարությունը։ ԱԻՆ–ը հայտնում է, որ Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանում» տեղի ունեցած հրդեհը բռնկվել է պայթյունի հետևանքով։

Նշվում է, որ այսօր`սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

«Պայթյունից վնասվել են 30 տոնանոց ապակյա մեկ տարա, մեկ կառ և 30 գծամետր տախտակամած»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին:

ԱԻՆ–ից հաստատում են, որ կա երկու զոհ և չորս տուժած, վերջիններս տեղափոխվել են «Արմավիրի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

11 մարդու մահվան պատճառը տեխնիկական ծագման սպի՞րտն է. մանրամասներ, լուսանկարներ

թեմա:
Պայթյուն և հրդեհ «Պռոշյանի կոնյակի գործարան»–ի Արմավիրի մասնաճյուղում (10)

Ըստ թեմայի

Պայթյուն Ռայնիսի փողոցում․ վարչապետն ու արտակարգ իրավիճակների նախարարը դեպքի վայրում են
Պայթյուն Երևանում. հայտնի է` որտեղ են կացարան տվել տուժած ընտանիքներին
Արթնանում ես ու էլ տուն չունես. Երևանում որոտացած պայթյունը՝ ականատեսի աչքերով ու զգացածով
թեգերը:
Ալինա Նիկողոսյան, Մահ, Զոհ, պայթյուն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), գործարան, կոնյակ, Արմավիրի մարզ, Արմավիր, հրդեհ

Գլխավոր թեմաներ