23:13 23 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP618.13
  • EUR568.62
  • RUB6.36
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2759)
118 0 0

Դեպքի վայր են մեկնել իրավապահները, ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ տարածք, քրեական գործ է հարուցվել։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Այսօր` սեպտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրում։ Ժամը 03։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Բենիկ Ս․-ն Արմավիր քաղաքի Երևանյան-Թումանյան փողոցների խաչմերուկում իր վարած «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ, 39-ամյա Գարիկ Մ․-ին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդը չի փախել դեպքի վայրից։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Պայթյուն և հրդեհ Արմավիրի կոնյակի գործարանում. կան զոհեր

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծեծելով սպանել են Վերին Կարմիրաղբյուր գյուղի 39–ամյա բնակչին

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2759)

Ըստ թեմայի

Դժբախտ պատահար Երևանում. մեքենան վթարի է ենթարկվել, երբ վարորդը փորձել է օգնել ուղևորին
Վթարի է ենթարկվել Ապարանի հոգևոր հովիվը. նա հոսպիտալացվել է
Ողբերգական վթար Գյումրիում. մեքենան այրվել է, 24-ամյա վարորդը` տեղում մահացել
թեգերը:
հետիոտն, վարորդ, Արմավիր, Հայաստան

Գլխավոր թեմաներ