ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Փրկարարները երեկ կնոջ դի են բերել դուրս Արմավիրի մարզ Բաղրամյան գյուղի ջրանցքից : Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:18-ին Մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ գյուղի ջրանցքում դի կա․ դիակը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Արմավիրում թունավորումից մահացածներից 2-ը քաղաքապետարանի աշխատակիցներ էին
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել կնոջ դին:
ԱԻՆ-ը հրապարակել է Արմավիրում խմիչքից թունավորվածների և մահացածների անունները