11:11 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
82 0 0

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին, ովքեր արձանագրել են նրա մահը։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Երևան-Մասիս ավտոճանապարհին երեկ` սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած ավտովթարը մեկ մարդու կյանք է խլել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, ժամը 18:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մասիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել կամրջից․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Mitsubishi Lancer մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն Ս․, ծնված 1982 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին, ովքեր արձանագրել են նրա մահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Ըստ թեմայի

«Աշոտի գլխին սարքել են». ո՞վ է «թունավոր» օղու համար ձերբակալված տղամարդը
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Mitsubishi Lancer–ի վարորդը տեղում մահացել է
Հրշեջի գործը երակներում, կամ ինչու են փրկարարներին Գյումրիում «գիժ» կոչում
թեգերը:
փրկարար, Մասիս, Երևան, Զոհ, Մահ, վարորդ, ավտոմեքենա, ավտովթար

Գլխավոր թեմաներ