22:52 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
156 0 0

Թոշակառու կնոջը կողոպտած կինը նախկինում դատապարտված է եղել գողության համար։ Նա ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքում ասել է, թե ինչ է արել գումարը։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը բացահայտել է` ով է գողացել թոշակառու կնոջ դրամապանակը, որում 1 միլիոն դրամ և 121 դոլար է եղել։

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են` սեպտեմբերի 4-ին ոստիկանության Նաիրիի բաժին մի թոշակառու կնոջից հաղորդում էր ստացվել, որ օգոստոսի 31-ի ժամը 18.00-ից սեպտեմբերի 3-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում իր տնից գողացել են դրամապանակը:

Ոստիկանության Նաիրիի բաժնի և Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները ձեռնարկված միջոցառումներով պարզել են գողությունը կատարողի ինքնությունը:

Գողը` տնից. Գյումրու դեպոյի փականագործը գիշերը փորձել է բարձր լարման էլեկտրամալուխ գողանալ

Բացատրական աշխատանքի արդյունքում նախկինում գողության համար դատապարտված 33-ամյա կինը ներկայացել է ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն, որ սեպտեմբերի 1-ին, օգտվելով տանտիրուհու բացակայությունից, գողացել է նրա դրամապանակը, իսկ գումարը տվել է ընկերոջը պահելու նպատակով:

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 4-ին վերոհիշյալ երիտասարդը ներկայացրել է գողացված գումարի մի մասը: Մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում: Նախապատրաստվում են նյութեր:

Գողություն Երևանում. թալանել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը

Ըստ թեմայի

Փրկարարները կնոջ դի են բերել դուրս Բաղրամյան գյուղի ջրանցքից
Մահվան ելքով վրաերթ Արմավիր քաղաքում․ հետիոտնը տեղում մահացել է
Երևանում հնչած կրակոցների գործով 21 և 54-ամյա տղամարդիկ են ձերբակալվել
թեգերը:
Կին, Ոստիկանություն, գողություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ