06:20 23 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.29
  • GBP620.78
  • EUR569.58
  • RUB6.39
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2756)
152 0 0

Տուժածներին օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները, տեղափոխել հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Այսօր՝ սեկտեմբերի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմանում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան և տրակտորը: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

5 հոգու տեղափոխել են Եղվարդի հիվանդանոց: Կայքը գրում է` մինչ ոստիկաններն աշխատում էին դեպքի վայրում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ տուժածներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Ավտոմեքենան ընկել է ձորը․ կնոջ դիակը մեքենայից մոտ 10 մ հեռավորության վրա է եղել

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տրակտորիստի, «Touareg»-ի վարորդի, մահացածի և տուժածների ինքնությունը:

Վթար Երևան-Երասխ ճանապարհին. զինծառայողներին տեղափոխել են հոսպիտալ

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2756)

Ըստ թեմայի

Դաստակերտում 5 օր որոնվող կնոջը հայտնաբերել են կախված. նա խնամքին 5 երեխա ուներ
Ողբերգական վթար Գյումրիում. մեքենան այրվել է, 24-ամյա վարորդը` տեղում մահացել
Ծեծելով սպանել են Վերին Կարմիրաղբյուր գյուղի 39–ամյա բնակչին
թեգերը:
վթար, Կոտայք, Հայաստան

Գլխավոր թեմաներ