19:03 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
6601

Ավտովթարի հետևանքով տուժած 4 քաղաքացիներին տեղափոխել են «Թալին» բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթար մեկ մարդու մահվան պատճառ է դարձել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:20-ի սահմաններում, Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 60-ամյա Սամվել Մնացականյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Արտենի-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել է բետոնե արգելապատնեշին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց աջակողմյան հատված և հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչ, 35-ամյա Արևիկ Մ.-ն, Վաղարշապատ քաղաքի բնակիչներ, 60-ամյա Վերա Մ.-ն, 5-ամյա Սամվել Մ.-ն և 86-ամյա Մարմար Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ Մարմար Մ.-ն մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին:

Ըստ թեմայի

Մահվան ելքով վրաերթ Արմավիր քաղաքում․ հետիոտնը տեղում մահացել է
Վրաերթ Երևանում. 73-ամյա տղամարդը տեղում մահացել է
թեգերը:
հիվանդանոց, Վիրավոր, Զոհ, ավտոմեքենա, ավտովթար, Արագածոտնի մարզ

Գլխավոր թեմաներ