12:03 22 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2754)
875 0 0

Ըստ տեղեկության`ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Արարատի մարզում  39-ամյա տղամարդու են սպանել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։

«Այսօր, ժամը 02։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի մասում սուր կտրող-ծակող գործիքի հարվածից ստացած վնասվածքով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ բժիշկների հերթապահ խումբն իրենց մոտ է տեղափոխել մի երիտասարդի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու»,–գրում է կայքը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արտաշատ քաղաքի բնակիչ 39-ամյա Արմեն Գասպարյանն է։

Տղամարդն այսօր ժամը 06։30-ի սահմաններում, Արտաշատի հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ որտեղ է տեղի ունեցել դեպքը, և հայտնաբերել կասկածյալին։ Նա Արտաշատ քաղաքի բնակիչ 36-ամյա Դավիթ Վարդանյանն է։ Նրան բերման են ենթարկում Ոստիկանության Արտաշատի բաժին:

Կորոնավիրուսից Հայաստանում 2 մարդ է մահացել. նրանցից մեկը կին է, մյուսը` տղամարդ

Ըստ տեղեկության`ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը։ Իսկ Արտաշատ քաղաքի շուկայի տարածքում հայտնաբերվել է Opel Zafira մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան վնասվածքի հետքեր։ Այն պատկանում է սպանությունը կատարած Դ․ Վարդանյանի հորը, իսկ մեքենան լինգով վնասել է սպանվածի հայրը։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2754)
թեգերը:
հիվանդանոց, Արտաշատ, դանակ, դանակահարություն, ՀՀ Ոստիկանություն, Սպանություն, Արարատի մարզ

Գլխավոր թեմաներ