00:17 24 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP618.13
  • EUR568.62
  • RUB6.36
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2759)
158 0 0

Ավտոմեքենան մխրճվել է թերթի կրպակի մեջ ու վնասել վճարային տերմինալը։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik․ Ժամեր առաջ ավտովթար է տեղի ունեցել Արաբկիր համայնքում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15:45-ի սահմաններում Վաղարշյան-Աղբյուր Սերոբի փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Toyota Fortuner և Ford մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, եթե հաշվի չառնենք թերթի կրպակն ու վճարային տերմինալը։

Ավտոմեքենաների բախման հետևանքով Toyota–ն առաջ է ընթացել և մխրճվել ճանապարհին տեղադրված թերթի կրպակի մեջ, վնասել նաև վճարային տերմինալը: Թերթի կրպակի աշխատակցուհին պատմել է, որ հրաշքով է փրկվել, քանի որ վթարի պահին ներսում նստած է եղել։ 

«Հրաշքով եմ պրծել, ներսում նստած էի, մեկ էլ` ասես երկրաշարժ լիներ, կրպակս տեղից փախներ: Գլուխս բարձրացնեմ, տեսնեմ` սպիտակ ավտոն մտել է կրպակի մեջ»,- ասել է կինը՝ հավալելով, որ բարեբախտաբար, վթարի պահին կրպակի մոտ մարդիկ չեն եղել, այլապես հետևանքները ողբերգական կլինեին։ 

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով

Կայքի փոխանցմամբ՝ բնակիչները պնդում են, որ այդ վայրում հաճախ են ավտովթարներ տեղի ունենում, ավտոմեքենաները մեծ արագությամբ են վարում։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2759)

Ըստ թեմայի

Խցանումները կնվազե՞ն. նոր նախագծով վարորդը կտուգանվի, եթե վթարված մեքենան չհանի ճանապարհից
Ապահովագրումը կթվայնացվի. կառավարությունը կլուծի վթարներից առաջացող խցանումների հարցը
Վթարի է ենթարկվել Ապարանի հոգևոր հովիվը. նա հոսպիտալացվել է
թեգերը:
կրպակ, Երևան, վթար

Գլխավոր թեմաներ