23:21 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2752)
292 0 0

Բախվել են 3 ավտոմեքենաներ։ ԱԻՆ–ից հայտնում են, որ դեպքի վայրում վրաերթի ենթարկված քաղաքացի չի հայտնաբերվել, չնայած որ ահազանգի ժամանակ հայտնել են։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Երևանի Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ երեք ավտոմեքենա բախվել են իրար, մեկ քաղաքացի վրաերթի է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին, ժամը 21:38-ի սահմաններում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Վարդան Ե․, ծնված 1975 թ․), «Mercedes W203» (վարորդ՝ Գոռ Խ․, ծնված 1996 թ․) և «Mercedes W202» մակնիշների ավտոմեքենաները, որից հետո «Mercedes W203» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին։Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes W202» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ»,–նշվում է հաղորդագրության մեջ։

Ավտովթար Կապան-Արծվանիկ ճանապարհին. 27-ամյա վարորդը տեղում մահացել է

ԱԻՆ–ից հայտնում են նաև, որ դեպքի վայրում վրաերթի ենթարկված քաղաքացի չի հայտնաբերվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Իջևան-Երևան «ԳԱԶելը» վթարի է ենթարկվել. կան տուժածներ

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2752)

Ըստ թեմայի

Աղջկան գրկել և մեքենա վարել․ ինչ է հուշում ֆիննական փորձը, կամ ինչպես խուսափել վթարներից
Ողբերգական վթար Գյումրիում. մեքենան այրվել է, 24-ամյա վարորդը` տեղում մահացել
Ողբերգական վթար Գյումրի–Աշոցք ճանապարհին. 2 մարդ է տեղում մահացել
Սարսափելի վթար Վրաստանում. 17 մարդ մահացել է, կան վիրավորներ
թեգերը:
հիվանդանոց, փրկարար, վարորդ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Վրաերթ, վթար

Գլխավոր թեմաներ