10:07 26 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
3507 0 0

Վթարի վայրում հավաքվածների խոսքով` բախումից հետո «BMW»-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել նշված հատվածում ձմերուկ վաճառողին, որը տեղում մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 19։00-ին խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Կա զոհ և տուժածներ։ Տեղեկությունը հայտում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Ժամը 19:00-ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում, Երասխավան գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes Sprinter» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները:

«Պարզվել է, որ «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ձմերուկների վաճառքի կետին․ ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ, երեք տուժած»,–նշված է հաղորդագրության մեջ։

Shamshyan.com–ի  տեղեկություններով՝  ավտոմեքենաների բախման հետևանքով «BMW»-ն կողաշրջվել է:

«Իսկ մինչ այդ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, բախումից հետո «BMW»-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել նշված հատվածում ձմերուկ վաճառողին, որը տեղում մահացել է»,–գրում է կայքը և հայտնում 5 վիրավորի մասին, որոնց բժիշկները առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Դանակահարություն Գյումրիում․ հիվանդանոց տեղափոխված երիտասարդներից մեկը մահացած է եղել

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ թեմայի

Վթար Երևան-Երասխ ճանապարհին. զինծառայողներին տեղափոխել են հոսպիտալ
«Գլուխս բարձրացնեմ, տեսնեմ` սպիտակ ավտոն մտել է կրպակի մեջ». «խառը» վթար Երևանում
Իջևան-Երևան «ԳԱԶելը» վթարի է ենթարկվել. կան տուժածներ
Դերասան Միխայիլ Եֆրեմովն ընդունել է, որ մահացու վթարի մեղավորն ինքն է
թեգերը:
Հայաստան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Մահ, հիվանդանոց, Վիրավոր, Վրաերթ, վթար, Արարատի մարզ

Գլխավոր թեմաներ