ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Երևանի Էրեբունի թաղամասում՝ Սասունցի Դավիթ արձանի հարևանությամբ, վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։ Տուժողները 3 անչափահաս աղջիկներ են, որոնց տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց։
Բուժկենտրոնից Sputnik Արմենիայի զանգին ի պատասխան ասացին, որ աղջիկների կյանքին վտանգ չի սպառնում։
Երեխաներին վրաերթի ենթարկած վարորդը՝ 38-ամյա Արամայիս Պետրոսյանը, օգնել է նրանց տեղափոխել հիվանդանոց։
Քիչ անց վատացել է նաև վարորդի ինքնազգացողությունը, և ճանապարհային ոստիկանները դեպքի վայր են կանչել շտապօգնության բժիշկներին։